
Դենիել Ռեդքլիֆը պատմել է, որ Հարրի Փոթերը նրան դարձրել է հարբեցող

Բրիտանացի դերասան 30-ամյա Դենիել Ռեդքլիֆը խոստովանել է, որ Հարրի Փոթեր ֆիլմում երիտասարդ հրաշագործի դերի պատճառոլ դարձել է ալկոհոլի սիրահար: Այս մասին հայտնել է The Independent:
«Երբ ես ինչ-որ տեղ էի գնում և հարբում էի, ես հասկանում էի հանկարծ, որ կա հետաքրքրություն: Քանի որ ինչ-որ հասարակ տղա չէր հարբել, այլ՝ «Օ՜, տեսեք, Հարրի Փոթերը բարում հարբում է»,- պատմել է դերասանը:
Նա նաև պատմել է, որ հրաշագործի դերի պատճառով խնդիրներ է ունեցել կարիերայում, քանի որ նրան բոլորը ասոցացնում էին բացառապես Հարրի Փոթերի հետ: Դրա արդյունքն այն էր, որ աստղը երկար տարիներ «ավելի ու ավելի շատ էր խմում»:
Ռեդքլիֆի խոսքով՝ ինքը չէր հասկանում՝ ինչ պետք է անի հետագայում:
«Սթափ վիճակում գտնվելն ինձ մոտ անհարմարության զգացում էր ստեղծում»,- ասել է նա՝ հավելելով, որ ընտանիքն ու ընկերներն օգնել են իրեն ազատվել ալկոհոլային կախվածությունից: