Բաժիններ՝

Առանց խաղաղության պայմանագրի կնքման մենք չենք կարող նստել բանակցային սեղանի շուրջ. Վիտալի Բալասանյան. news.am

Առաջինը կարեւորում եմ խաղաղության պայմանագրի կնքումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նխագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով հարցին՝ ընտրվելուց հետո պատկերացնենք միջնորդներին հաջողվում է հրապարակային հանդիպում կազմակերպել Ադրբեջանի նախագահի հետ, ի՞նչ կասեիք նրան, որոնք ինչ որ տեղ կլինեին նաեւ ուղերձ միջազգային հանրությանը։

Բալասանյանի խոսքով՝ խաղաղության պայամանգրի ֆորմատում պետք է դերերի բաշխում արվի․ «Առանց խաղաղության պայմանագրի կնքման մենք չենք կարող նստել բանակցային սեղանի շուրջ եւ քննարկել որեւէ հարց, բացառված է եւ իմ առաջին առաջարկությունը կլինի խաղաղության պայմանագրի կնքման մասին։ Դա լոկ մեկ փաստաթուղթ չէ, ամբողջական մի փաթեթ է, որն իր մեջ կներառի հետագա մեր բանակցությունները եւ դերաբաշխումը կլինի Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի հանրապետության»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս