
Պետական համակարգում խնդիրների մասին քաղաքացիները ՊՎԾ-ին կարող են տեղեկացնել Messenger-ի միջոցով

Քաղաքացիներն այսուհետ կարող են պետական համակարգում հանդիպած խնդիրների մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը տեղեկացնել Messenger հավելվածի միջոցով: Այս մասին հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Այսուհետ դուք կարող եք ՀՀ պետական համակարգում ձեզ հանդիպած խնդիրների մասին ՀՀ պետական վերահսկողական ծառայութանը տեղեկացնել Messenger հավելվածի միջոցով:
ՀՀ ՊՎԾ դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի նորաբաց ֆեյսբուքյան էջում դուք կարող եք ուղարկել Ձեր հանրագիրը՝ հետևելով հետևյալ հրահանգներին․
1.«Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն լրացրեք ձեր՝
Անունը`
Ազգանունը`
Բնակության հասցեն`
Հեռախոսահամարը`
և Էլ. հասցեն`
2.հայերեն լեզվով գրեք ձեր դիմումը և ուղարկեք այն:
Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատակիցները նամակը ստանալուն պես կապ կհաստատեն ձեզ հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայություն կարող եք դիմել նաև՝
ուղարկելով ձեր կողմից ստորագրված հանրագիրը
ք. Մաշտոցի 47 հասցեով,
[email protected] էլ. հասցեով,
supervision.am կայքի միջոցով,
կամ զանգահարելով՝ 010 313131 հեռախոսահամարով:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է»,- ասված է ՊՎԾ հաղորդագրության մեջ: