
Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ Հարկային օրենսգրքում լրացումներ անելու մասին օրենքը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին ստորագրել է՝
· «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին,
· «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,
· «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը,
· «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին» օրենքը,
· «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը,
· «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենք: