Հանրաքվեն պետք է իշխանությանը «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու համար․ Սա հաստատեց նաև Ալեն Սիմոնյանը. аnalitik.am
Այօր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչքանո՞վ է նպատակահարմար Սահմանադրության մեջ մեկ հոդվածի փոփոխության համար հանրաքվե անելն, ասաց․ «Նպատակահարմար է։ Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վնաս կկրեր Հայաստանի Հանրապետությունը նման ձևով գործող Սահմանադրական դատարանի պարագայում։ Մենք քաղաքական գնահատականներից ենք հաճախ խոսում՝ մոռանալով այն ընտրությունների, որոշումներն ընտրություններից հետո տեղի ունեցած, այն միջազգային պայմանագրերը, որոնք գալու են և եկել են և այլն, և այլն»։
аnalitik.am-ի փոխանցմամբ՝ փաստացի Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ ՀՀ ՍԴ-ի կազմի փոփոխությունն անհրաժեշտ է ներկայիս իշխանությանը «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան՝ «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու համար, քանի որ հենց այդ միջազգային փաստաթուղթն է, որը ցանկանում է վավերացնել իշխանությունը՝ չնայած որ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը։
Հիշեցնենք, որ «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ Սահմանադրական դատարանը եզրակացություն տա առ այն, որ վերոնշյալ կոնվենցիան չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ ՍԴ-ն իր ներկայիս կազմով չի տա նման եզրակացություն, հետևաբար իշխանության համար շատ կարևոր է հնարավորինս շուտ փոխել ՀՀ ՍԴ կազմը։ Սա հաստատեց նաև Ալեն Սիմոնյանն իր խոսքում՝ նշելով միջազգային պայմանագրերի մասին, որոնք եկել են։
Նշենք, որ այս տարի Ազգային ժողովում սպասվում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հարցի քննարկում։
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Սահմանադրական դատարանն իր գործող կազմող որևէ կերպ չխանգարեց «Իմ Քայլը» դաշինքին 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում հաղթեցին և մեծամասնություն ձևավորեցին խորհրդարանում։