Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մարզիկին ու դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: 97 կգ քաշում Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում առավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ 7:1 հաշվով: Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը որակավորման փուլում 9:1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Ավգուստին Բոյանով-Սպանովին:
67 կգ քաշում Կարեն Ասլանյանը որակավորման փուլում գերազանցեց շվեդ Օսկար Սիմոնին (3:1), այնուհետ 1/8 եզրափակիչում հաղթեց վրացի Գրիոգի Շոտաձեի նկատմամբ 9:0 հաշվով: 72 կգ մեկնարկային գոտեմարտում պարվեց Մալխաս Ամոյանը, ում մրցակիցը Խորվաթիայից Դոմինիկ Էտլինգներն էր (5:1): 82 կգ քաշի 1/8 եզրափակիչում Ռուբեն Ղարիբյանը 8:0 հաշվով պարտության մատնեց Իսրայելը ներկայացնող Իգոր Պետրիշինին:
Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: