Հայաստանի պատվավոր հյուպատոսություն կբացվի Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում

Մոտ ժամանակներս պլանավորվում է Հայաստանի պատվավոր հյուպատոսություն բացել Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում: Ինչպես լրագրողներին հայտնել է Նիժնի Նովգորոդում ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Մալովը, ռուսական կողմն արդեն համաձայնեցրել է պատվավոր հյուպատոսի թեկնածությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մոտ ժամանակներս մեզ մոտ կսկսի աշխատել Հայաստանի պատվավոր հյուպատոսը: Հայկական կողմը պաշտոնապես ներկայացրել է Նիժնի Նովգորոդում հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանի թեկնածությունը»,-նշել է Մալովը:

Նա հավելել է, որ ՌԴ ԱԳՆ-ն համաձայնեցրել է Ալեքյանի նշանակումը: «Մենք սպասում ենք՝ երբ հայկական կողմը որոշում կընդունի հյուպատոսության գուրծունեությունն սկսելու մասին»,-հավելել է Մալովը:

ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ ներկայում Նիժնի Նովգորոդում գործում են արտասահմանյան պետությունների վեց պատվավոր հյուպատոսություններ, այդ թվում՝ Մալթայի, Ավստրիայի, Սլովենիայի, Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի:

Տեսանյութեր

Լրահոս