
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Սանչեսին և սկսել է գնորդների փնտրտուքը

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ամռանը վաճառել կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ինտերի» կազմում:
Ըստ Manchester Evening News-ի՝ անգլիական ակումբն արդեն սկսել է փնտրել հնարավոր գնորդների և պատրաստ է վաճառել Սանչեսին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Չնայած գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն ասում էր, որ սպասում է Սանչեսի վերադարձին, «Յունայթեդը» փորձում է պարզել, թե ինչ ակումբներ են ցանկանում գնել չիլիացուն:
Սանչեսի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը