
«Յուվենթուսը» կարող է հեռացնել Սարիին. որոշ խաղացողներ ցանկանում են, որ Ալեգրին վերադառնա

«Յուվենթուսը» կարող է հեռացնել Մաուրիսիո Սարիին գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է Calciomercato.com-ը՝ հղելով La Repubblica-ին:
Աղբյուրի համաձայն՝ Սարիի իրավիճակն ակումբում կասկածի տակ է դրվել՝ Սերիա Ա-ի 23-րդ տուրում «Վերոնայից» կրած պարտությունից (1:2) հետո: Հաղորդվում է, որ «Յուվենթուսում» կան ֆուտբոլիստներ, որոնք կցանկանային ակումբի ղեկին կրկին տեսնել Մասիմիլիանո Ալեգրիին:
Հիշեցնենք, որ Ալեգրին աշխատել է «Յուվենթուսում» 2014-ից մինչև 2019 թվականը: Մասնագետը ներկայումս այլ ակումբ չի մարզում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը