
«Խոստացել եմ «Ինտեր Մայամիին»՝ մի օր տեղափոխվել այնտեղ». Նեյմար

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ապագայում անպայման փորձելու է Դեյվիդ Բեքհեմի ակումբի՝ «Ինտեր Մայամիի» շապիկը:
«Ես մեկն եմ նրանցից, ում առաջարկել են տեղափոխվել «Ինտեր Մայամի»: Ես կցանկանայի դա անել: Ես նրանց ասացի, որ մի օր հաստատ կխաղամ այս թիմի կազմում»,- հայտարարել է Նեյմարը:
«Ինտեր Մայամին» պատկանում է Miami Beckham United ներդրումային խմբին, որը ղեկավարում է Դեյվիդ Բեքհեմը:
Բեքհեմի ակումբը կսկսի ելույթները MLS-ում այս տարի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը