
«Հանգիստ նստիր տեղդ, և Եվրոպայի վրա մատ թափ տալու փոխարեն՝ աշխատանքի գնա. Ամբողջ մի երկիր դարձել է քո հավակնությունների գերին», Նարինե Մկրտչյանը՝ Վահե Գրիգորյանին

Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍԴ անդամ թե դատավոր Վահե Գրիգորյանը հիշել է Հայաստանի ինքնիշխանության մասին, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մտահոգվել էր առանց ՍԴ-ի եզրակացության հանրաքվե անցկացնելու խնդրով:
Իրականում ՀՀ ինքնիշխանության համար Վահե Գրիգորյանի անխոնջ պայքարն անցնում և հանգում է ՍԴ նախագահի աթոռի մոտով: Ամբողջ մի հետհեղափոխական երկիր մատի վրա պտտացնող Վահե Գրիգորյանը որոշել է մատ թափ տալ եվրոպական կառույցների վրա՝ արհամարհանքով նետելով՝ «Այդ դուք չէի՞ք, որ…»:
Այդ դո՞ւ չես, որ արդեն քանի ամիս է մեր՝ հարկատուների գումարներով բարձր աշխատավարձ ես ստանում՝ առանց մատդ մատիդ խփելու, հիմա էլ, իբր թե, անհանգստացած ես Հայաստանի ինքնիշխանությամբ: Հանգիստ նստիր տեղդ, և Եվրոպայի վրա մատ թափ տալու փոխարեն՝ աշխատանքի գնա:
Ամբողջ մի երկիր դարձել է քո հավակնությունների գերին»:
https://www.facebook.com/narrinemkrtchyan/posts/10221503615649312