ԲՀԿ-ն «Լուսավոր Հայաստանին» տասը ստորագրություն չի տա. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Փետրվարի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չեղարկումը, որը, ըստ էության, Հրայր Թովմասյանին ու եւս հինգ դատավորի պաշտոնանկ անելու քվեարկություն է, ՍԴ-ն կարող է վիճարկել միայն մեկ պարագայում, եթե պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ը, այսինքն՝ 27 պատգամավոր, ստորագրությամբ դիմեն ՍԴ-ին:
«Իրատեսը» խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցութուններից հետաքրքրվեց՝ պատրաստվու՞մ են նման գործընթաց սկսելու:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չունի բավարար քանակի մանդատ, բայց նման մտադրություն ունենք,- ասաց ԼՀԿ-ական զրուցակիցս ու հավելեց,- Մեր ունեցած-չունեցածը 17 մանդատ է, հետեւաբար 10 մանդատ էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից է անհրաժեշտ»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, որ հանրաքվե անցկացնելու նախագծի քեարկությանը չի մասնակցել, այսինքն՝ չեզոք դիրք է ընդունել, մեր հարցին չպատասխանեցին:
Մեր տեղեկություններմվ՝ ԲՀԿ-ականների չեզոքությունը նաեւ այս հարցում կպահպանվի: Նրանք անհրաժեշտ տասը ստորագրությունը չեն ապահովի, որ հանրաքվեն առանց ցնցումների անցնի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: