Բաժիններ՝

Մահացել է իսպանացի գրող Կառլոս Ռոխասը

91 տարեկան հասակում ԱՄՆ-ում վախճանվել է իսպանացի հայտնի գրող Կառլոս Ռոխասը՝ տասնյակ գրքերի հեղինակը եւ հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիրը: Այդ մասին հայտնել է Valparaiso Ediciones հրատարակչական տունը։

Ռոխասի ստեղծագործությունների մեծ մասը պատմավեպեր են եւ քաղաքական գործիչների (Իսպանիայի Հանրապետության վերջին նախագահ Մանուել Ասանյայի, Իսպանական ֆալանգի հիմնադիր Խոսե Անտոնիո Պրիմո դե Ռիվերայի), բանաստեղծների (Ֆեդերիկո Գարսիա Լորկայի), նկարիչների (Ֆրանսիսկո Գոյայի, Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի) գեղարվեստական կենսագրություններ:

«Ապականություն եւ հույսեր» առաջին ստեղծագործությունը նա գրել է 1957 թվականին: 2016 թվականին լույս է տեսել նրա «Վերջին թագավորը երկրի երեսին» գիրքը: Նրա ստեղծագործությունները թարգմանված են աշխարհի շատ լեզուներով:

Ռոխասը մի քանի հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ գրականության ազգային մրցանակի («Հրադատություն» 1968 թվականին), Մոլորակ մրցանակի («Ասանյա» 1973 թվականին) եւ Նադայլա մրցանակի («Հնարամիտ հիդալգոն եւ բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկան ելնում է դժոխք» 1979 թվականին) դափնեկիր է: 1950-ական թվականների վերջից նա ապրել է ԱՄՆ-ում:
Կառլոս Ռոխասը 1953-ից մինչեւ 1957 թվականը որպես Կոլումբիայի նախագահ պաշտոնավարած Գուստավո Ռոխաս Պինիլյիի եղբորորդին էր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս