Բաժիններ՝

Բրեդ Փիթը դերասանական խաղի համար առաջին անգամ արժանացավ պանծալի «Օսկար»-ին

Հոլիվուդյան պահանջված արտիստ Բրեդ Փիթը, որն իր դերասանական գործունեության ընթացում չորս անգամ ներկայացվել է «Օսկար»-ի, բայց չի արժանացել բաղձալի արձանիկին (նա տարիներ առաջ այս մրցանակը ստացել է որպես «12 տարվա ստրկություն» կինոնկարի պրոդյուսեր), «Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությանը հաղթեց «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում:

Փիթը մրցանակի արժանացավ ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան իրադարձությունների մասին, որոնք ծավալվում են 1969-ին՝ Հոլիվուդի «Ոսկե դար»-ի մայրամուտին: Ըստ սյուժեի՝ հայտնի հեռուստասերիալի դերասան Ռիկ Դալտոնն ու նրա կրկնորդ Քլիֆ Բուտը փորձում են իրենց տեղը գտնել կինոարտադրության արագափոխ աշխարհում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829