«Հեղաշրջման փորձի հետ կապված տեղեկատվություն չի եղել ԱԱԾ-ում». «Ա1+»

Իրավապահներն  առայժմ ամբողջական  տեղեկատվություն չեն հաղորդում հեղաշրջման փորձի մասին տարբեր լուրերի եւ հրապարակումների կապակցությամբ։ «Ա1+»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազության  մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ սրա վերաբերյալ գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ ստուգման։ «Ուրիշ տվյալ չկա այս պահին»,- նշեց նա։ Մենք կապ հաստատեցինք ԱԱԾ լրատվական բաժին։ Այնտեղից մեզ հայտնեցին, որ հեղաշրջման վերաբերյալ ԱԱԾ-ում տվյալներ չեն ստացվել։

«Հեղաշրջման փորձի հետ կապված տեղեկատվություն չի եղել ԱԱԾ-ում, հետևաբար մամուլին չի փոխանցվել նման տեղեկատվություն»,- հայտնեցին ԱԱԾ-ից։

Հիշեցնենք,որ հունվարի 13-ին «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի պաշտոնանկության  պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս