Ճապոնիան հունվարի 29-ին երկրներից առաջինն է սկսել իր քաղաքացիների տարահանումը Չինաստանի Ուհան քաղաքից, որը դարձել է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բռնկման էպիկենետրոնը։
Գուրգեն Եղիազարյանը՝ երեկվա ձերբակալությունների և ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ
Հունվարի 28-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Արագյուղ-Զորավան ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվելով՝ բախվել է մա յթեզրի քարերին. 28-ամյա վարորդ Արման Մերեշավյանը մահացել է:
2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը Չինաստանի մայրաքաղաքում հասել է 102-ի: Այդ մասին հայտնել է Պեկինի առողջապահության գործերի կոմիտեն։
«Հասցրել եմ դիտել Հրայր Թովմասյանի հարցազրույցը, մինչ բուն հարցին անդրադառնալը երկու կարևոր արձանագրում անեմ՝ հիմնվելով հարցազրույցի վրա, որը լսել ենք: Նախ՝ պետք է հստակ տարանջատել անձերին, ՍԴ դատավորներին, անդամներին Սահմանադրական դատարանից: Որպես ԱԺ պատգամավորի՝ ինձ համար ՍԴ անդամը հետաքրքրում է միայն մասնագիտական անաչառության տեսանկյունից և այն տեսանկյունից, որ տվյալ անձը չի ենթարկվում արտաքին ազդեցության: Այսինքն՝ որևէ անձի նկատմամբ ԱԺ-ի կողմից պահանջը բացառապես դա է»:
Երեկ՝ հունվարի 28-ին, ոմանց համար՝ հասկանալի, ոմանց համար՝ անհասկանալի տրամաբանությամբ, իրար հետևից Ոստիկանության «6-րդ վարչություն» բերման ենթարկեցին նախ՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, ապա՝ Blognews.am կայքի խմբագիր, «Ադեկվադ» միաբանության ներկայացուցիչ Կոնստանտին տեր-Նակալյանին, հետո նաև «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին , «Ադեկվադ» միաբանության 2 այլ ներկայացուցչի, իսկ արդեն երեկոյան՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին:
Կեցցե՜ թավշյա «հեղափոխությունը։
Երեկ՝ հունվարի 28-ին, Ոստիկանության «6-րդ վարչություն» բերման ենթարկվելուց և ազատ արձակվելուց հետո «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իր ու «Ադեկվադ» միաբանության անդամների ձերբակալությունը պայմանավորված է նախօրեին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցով:
«Հայկ Բաբուխանյանը, Գևորգ Կոստանյանը ստացել են անհատական դրամաշնորհներ, Հրայր Թովմասյանը անհատապես չի ստացել, դրամաշնորհ տրվել է նրա ղեկավարած կազմակերպությանը՝ շատ կարևոր ծրագիր իրականացնելու համար»: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց Բաց հասարակություն-Հայաստան հիմնադրամի տնօրեն Դավիթ Ամիրյանը:
«Խոսքի ազատության վիճակը Հայաստանում բարելավվել է». Լարիսա Մինասյան
Հունվարի 28-ին Երևանում տեղի ունեցած ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ձերբակալումները և նրանց շատ արագ ազատ արձակումը խեղկատակության էր նման… Բայց իրականում այդ ամենն արվում է միտումնավոր և նպատակային. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի և ՀՀ Ոստիկանության վարկաբեկման քաղաքկանությունը հասարակության աչքերում…
Լարիսա Մինասյանը Վիսոցկու խոսքերով պատասխանեց հարցին՝ իր դեմ արշավ կա՞ և ո՞վ է դա ֆինանսավորում
Դատախազությունը հաստատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու գործն այսօր ուղարկել դատարան։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ամփոփում է 2019թ. աշխատանքները. ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից սենատորներ նամակ են հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում մի շարք քննադատական նկատառումներ են հայտնել հունվարի 28-ին Սպիտակ տան կողմից հրապարակված պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պլանի վերաբերյալ:
«Գտնում են թշնամի, սերմանում վախ». Լարիսա Մինասյան
Փաստաթղթեր կեղծելու հանցակցության համար մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին։
«Նարեկ Մալյանը երբևէ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» չի դիմել». Լարիսա Մինասյան
Հունվարի 29-ին, ժամը 11:16-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Խոսել ենք բոլոր նախարարների հետ, փորձել նախկին իշխանությունների ժամանակ էլ փոփոխություններ անել, բայց չի ստացվել». Լարիսա Մինասյան
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմանի Ավետիսյանի կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Եվս մեկ գերազանց պայմաններով զորանոց՝ կեցության, կենցաղի, ուսուցման որակյալ պայմաններ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հասարակության համար ճանաչելի գործունեությունը սկսվել է հեղափոխության հետո:
Սաուդյան Արաբիան բարձր է գնահատում համապարփակ խաղաղ պլան մշակելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերը եւ կոչ է անում պաղեստինցիներին ու իսրայելացիներին` ուղղակի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հովանու ներքո:
Տեղի ունեցող իրադարձությունները գլոբալ աշխարհակարգի վերաֆորմատավորման գործընթացի հետևանք են, ինչի մասին խոսել եմ վերջին հարցազրույցներից մեկում։ Տարածաշրջանային խաղացողների ազդեցության աճին հակազդում է գլոբալ առաջնորդը, որն արդեն չունի գերակայելու համար ռեսուրսներ, սակայն դեռ ունի ընդդիմախոսներին վնաս հասցնելու հնարավորություն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը:
ԱԺ խմբակցությունների անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
«Հակաքարոզչությունը բաց հասարակության դեմ». Լարիսա Մինասյանը հանդես է գալիս հայտարարությամբ. ՈՒՂԻՂ
2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների քանակը հասել է 5974-ի:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: