«Այդ կադրերում անհամաչափ ուժի կիրառման դրվագներ կային». Լարիսա Մինասյանը՝ ակտիվիստների ձերբակալությունների մասին

Երեկ՝ հունվարի 28-ին, ոմանց համար՝ հասկանալի, ոմանց համար՝ անհասկանալի տրամաբանությամբ, իրար հետևից Ոստիկանության «6-րդ վարչություն» բերման ենթարկեցին նախ՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, ապա՝ Blognews.am կայքի խմբագիր, «Ադեկվադ» միաբանության ներկայացուցիչ Կոնստանտին տեր-Նակալյանին, հետո նաև «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին , «Ադեկվադ» միաբանության 2 այլ ներկայացուցչի, իսկ արդեն երեկոյան՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին:

Նարեկ Մալյանին Ոստիկանության «6-րդ վարչություն» տեղափոխելուց առաջ, նախ՝ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես են դիմակավորված անձինք Ն. Մալյանին պառկեցնում գետնին, ձեռնաշղթաներ հագցնում ու մեքենայով տեղափոխում:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանին հարցրեցինք, թե արդյո՞ք երեկվա ձերբակալությունները մարդու իրավունքների տեսանկյունից իրավաչափ էին, կամ նման միջոցառումներով արդյո՞ք իշխանությունը վախ չի սերմանում ընդդիմախոսների շրջանում:

«Ես չեմ կարծում, որ դրանք ընդդիմությանն էին վերաբերում, որովհետև չեմ գտնում, որ դա ընդդիմություն էր: Արդյո՞ք դրանք ստանդարտին համապատասխան էին, արդյո՞ք դրանք կատարվում էին պատշաճ ձևով: Զուտ այն, որ երևում էր էկրանի վրա, իհարկե, շատ մտահոգիչ է, բացի այն կարճ՝ մեկ ու կես րոպեանոց կադրերից, ավել բան չեմ տեսել, բայց այդտեղ անհամաչափ ուժի կիրառման ինչ-որ դրվագներ նաև կար: Արդյո՞ք դա ահաբեկում է, արդյո՞ք դա ..: Դրա մասին ես ընդհանրապես չեմ խոսի»,- հարցին ի պատասխան՝ ասաց Լարիսա Մինասյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս