«Փաշինյանը շարունակում է ուժային կառույցների վարկաբեկումը…». Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը շարունակում է ուժային կառույցների վարկաբեկումը…

Հունվարի 28-ին Երևանում տեղի ունեցած ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ձերբակալումները և նրանց շատ արագ ազատ արձակումը խեղկատակության էր նման… Բայց իրականում այդ ամենն արվում է միտումնավոր և նպատակային. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի և ՀՀ Ոստիկանության վարկաբեկման քաղաքկանությունը հասարակության աչքերում…

Սկզբում նա ձերբազատվեց այդ կառույցների խարիզմատիկ ղեկավարներից՝ Արթուր Վանեցյանից և Վալերիյ Օսիպյանից, ովքեր մեծ համակրանք էին վայելում…
Նախ, սկսվեց Օսիպյանի վարկաբեկման գործընթացը, որին սկսեցին «փչացնել» «Սասնա Ծռերի» դատական նիստի ժամանակ, երբ մեղադրյալներից մեկը Հայաստանի ոստիկանապետին անվանեց լակոտ և չպատժվեց դրա համար…

Օսիպյանի վարկանիշը սկսեց կտրուկ նվազել… Հաջորդիվ, պարոն Փաշինյանը շատ արագ ձերբազատվեց իր բնութագրմամբ հակահեղափոխական ԱԱԾ տնօրեն Վանեցյանից և նույն Օսիպյանից, որոնց փոխարինեց “անգույն” ԺՊ-ներով, որոնք, որքան հասկանում եմ, մեծ հաճույքով ստանձնել են իրենց ոլորտների վարկաբեկումը վերջնարդյունքին հասցնելու առաքելությունը…

Այսպես, ԱԱԾ-ի նման հիմնարկին հրահանգվել էր հանդես գալ Փաշինյանի աննախադեպ բարձր վարկանիշի մասին հայտարարությամբ, որն ուղղակի հեգնանք է այդ կառույցի նկատմամբ… Հետո պարոն Փաշինյանն ուղղակի հանձնարարեց ԱԱԾ տնօրենի ԺՊ-ին սատանայի հետ համագործակցողներին հայտնաբերել… Այսպիսի անլուրջ վերաբերմունքը ԱԱԾ-ի նկատմամբ հասարակության լայն շերտերի մոտ պետք է ստեղծի համապատասխան անլուրջ վերաբերմունք այդ կառույցի նկատմամբ…

Հունվարի 28-ի ոստիկանական գործողությունները նույն այդ «օպերայից» են. ընդդիմադիր գործիչների ասֆալտին փռելով շոու-ձերբակալումները և արագ ազատություն տալը ևս շատ մարդկանց մոտ բավական անլուրջ տպավորություն է ստեղծում ոստիկանության մասին…

Վերջին շրջանում ծաղրուծանակն ԱԱԾ-ի և Ոստիկանության նկատմամբ անչափ շատացել են… Ավելին, որքան նկատում եմ, նույն ՀՀ Ոստիկանությունը բավական ոչ ընդունելի, նույնիսկ տեղական իշխանությունների համար, կադրային քաղաքականություն է իրականցնում նաև մարզերում՝ ոստիկանապետներ նշանակելով օդիոզ, բազմաթիվ սկանդալներում հայտնված և վատահամբավ անձանց… Դրա ավառ օրինակը՝ Շիրակի մարզի ոստիկանապետն է…

Փաշինյանի այսպիսի քաղաքականությունն ուժային կառույցների նակտմամբ վարկաբեկում է նույն այդ ուժային կառույցները և դժգոհություն ստեղծում հասարակության մոտ, որի արդյունքում էլ «արդար» վարչապետը, որն, իբրև թե, բացարձակ կապ չունի ուժայինների այս անտրամաբանական և տկարամիտ քաղաքականության հետ, ավրալ մեթոդով կսկսի ստեղծել իշխանությունների երազած ԱԱԾ-ն և ոստիկանությունը…

Նոր ԱԱԾ և ոստիկանություն 2003 թ-ից հետո Վրաստանում ստեղծեց ամերիկացիների կողմից Վրաստանում իշխանության բերված Միխեիլ Սաակաշվիլին, որն այդ քաղաքականությունը իրականացրեց շատ արագ և առանց Փաշինյանի կողմից կիրառվող էժանագին սցենարների… Երկու տասնյակ հազարից ավել ոստիկաններ ազատվեցին աշխատանքից ու երկրում որոշ ժամանակ «բարդակ» իրավիճակ էր…

Հայաստանի վարչապետը, որը, որքան հասկանում եմ, հանրապետությունում փորձում է իրականցնել Սաակաշվիլիի «մեղմացված» քաղաքականությունը, մի բան հաշվի չի առել… Սաակաշվիլին, ի տարբերություն Փաշինյանի, ուներ մեծ գումարներ, որով փակում էր մարդկանց բերանները… Փաշինյանը հազիվ իր յուրայինների պահանջներն է բավարարում՝ դժգոհություններ առաջացնելով հասարակության զգալի մասի մոտ…
Փաշինյանի իշխանության ամենամեծ խնդիրը՝ առանց նորը ստեղծելու հնի քանդելն է, որը ստեղծում է ամորֆ վիճակ և ամենաթողության զգացում, ինչը մեր պարագայում շատ վտանգավոր է…

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է միջնադարյան արքաների և ռուսական ցարերի քաղաքականությամբ, որի համաձայն, ամեն լավի հետևում կանգնած են արքաները և ցարերը, իսկ վատի՝ իշխանությունները… Պլեբսը միշտ էլ հավատացել է այդ տկարամիտ վարկածին… Զարմանալիորեն 21-րդ դարի Հայաստանում մի ստվար զանգված համոզված է, որ, օրինակ, ԿԳՄՍՆ ղեկավարն ինքնուրույն է ընդունում հասարակության մեծ մասի կողմից դատապարտվող և անընդունելի որոշումները, իսկ Փաշինյանն այդ ամենի հետ կապ չունի… Սա ողբերգություն է…»:

Փաշինյանը շարունակում է ուժային կառույցների վարկաբեկումը Հունվարի 28-ին Երևանում տեղի ունեցած ընդդիմադիր հայացքներ…

Gepostet von Gagik Hambaryan am Dienstag, 28. Januar 2020

Տեսանյութեր

Լրահոս