![](/banners/BeFunky-design.jpg)
Սկսվել է օտարերկրացիների տարահանումը Չինաստանից
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/1002945.jpg)
Ճապոնիան հունվարի 29-ին երկրներից առաջինն է սկսել իր քաղաքացիների տարահանումը Չինաստանի Ուհան քաղաքից, որը դարձել է 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բռնկման էպիկենետրոնը։
Ճապոնիայի իշխանությունների ուղարկած ինքնաթիռը 206 հոգու հասցրել է Տոկիոյի Հանեդա օդանավակայան: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում ուղեւորների զննումը հիվանդության ախտանիշներ չի հայտնաբերել: Այնուամենայնիվ, բոլոր ուղեւորները լրացուցիչ հետազոտություն կանցնեն: Մոտ ժամանակներս Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Ուհան ուղարկել եւս երկու վարձաչվերթ իրենց քաղաքացիների տարահանման համար:
ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորում են հայրենիք տարահանել Ուհանում գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին եւ այնտեղ գտնվող սահմանափակ թվով ամերիկացիներին: Ենթադրվում է, որ ԱՄՆ ժամանելուց հետո նրանք բոլորը կուղարկվեն կարանտինի՝ երեք օրից մինչեւ երկու շաբաթ ժամկետով:
Իրենց քաղաքացիների տարահանում կազմակերպելու մտադրության մասին հայտարարել են նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ մի շարք այլ պետությունների իշխանությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: