Բաժիններ՝

Պեկինում նոր տիպի թոքաբորբով հիվանդացածների թիվն անցել է հարյուրից

2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը Չինաստանի մայրաքաղաքում հասել է 102-ի: Այդ մասին հայտնել է Պեկինի առողջապահության գործերի կոմիտեն։

«Հունվարի 28-ի 12:00-ից մինչեւ հունվարի 29-ի 12:00-ն Պեկինում ի հայտ է բերվել նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդանալու 11 նոր դեպք: Բոլոր հիվանդացածները գտնվում են բուժհաստատություններում, նրանց օգնություն է ցուցաբերվում»,- ասված է հայտարարության մեջ: Պեկինում նոր կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվում կա վեց տղամարդ եւ հինգ կին: Նրանցից ավագը 80 տարեկան է, ամենակրտսերը՝ 2 տարեկան:

Վերջին տվյալների համաձայն Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների քանակը հասել է 5974-ի: Ինչպես ասված է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի հայտարարության մեջ, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել է 132-ի: Հայտարարության մեջ նշվում է, որ 1239 ախտահարվածների վիճակը գնահատվում է՝ ծանր: Ավելի քան 9,2 հազար մարդ ունի կորոնավիրուսով վարակման ախտանիշներ, սակայն նրանց ախտորոշումն առայժմ հաստատված չէ: Կարանտինում է գտնվում եւս գրեթե 60 հազար մարդ: Նորացված տեղեկատվության համաձայն՝ ախտահարվածների թվի կեսից ավելին (3,5 հազար վարակված եւ 125 մահ) բաժին է ընկնում Հուբեյի նահանգին, որի վարչական կենտրոն Ուհան քաղաքը համաճարակի տարածման սկզբնական աղբյուրն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս