Արայիկ Հարությունյանը Անի Սամսոնյանին խորհուրդ է տալիս «ալիքը փոխել» և Վանաձորի համալսարանից հետ կանչել Քրիստ Մարուքյանին

«Տիկի՛ն Սամսոնյան, դուք մնացել եք հին ալիքի վրա. ալիքը փոխեք»,- պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցադրմանը՝ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը։

Նշենք, որ Անի Սամսոնյանը նախարարին հարցրել էր, թե ի՞նչ գործ ունեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, ԱԺ պատգամավորներն ու նրանց օգնականները դպրոցների կառավարման խորհուրդներում։

«Տիկին Սամսոնյան, ես ցավում եմ, որ մնացել եք հին ալիքի վրա, որովհետև եթե ամբողջական ենք ուսումնասիրում, ապա տեսնում եք, որ տեղի են ունեցել բազմաթիվ տնօրենների ընտրություններ, և ընտրվել է 0 ՔՊ-ական տնօրեն։ Այդ ելույթի կարիքը չէր լինի, եթե իմ խոսքը լսեիք, երբ ասում է, որ ծնողական և մանկավարժական խորհուրդների դերի մեծացում է լինելու, և լիազոր մարմինների կողմից նշանակված մարդիկ 0 ազդեցություն են ունենալու այդ խորհուրդներում։ Երբ այս ամբողջականի մեջ եք նայում, պետք է ալիքը փոխեք, բայց Ձեզ մոտ դա անել չի լինում, և Դուք մնացել եք հին ալիքի վրա և Դուք հիմա խոսում եք քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ»,- ասաց  Արայիկ Հարությունյանը։

Որպես հավելում էլ՝ նախարար Հարությունյանն ասաց, որ, եթե «Լուսավոր Հայաստանը» խոսում է քաղաքականացված լինելու մասին, ապա թող բարի լինի և Վանաձորի պետական համալսարանից հետ կանչի Քրիստ Մարուքյանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս