Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որԳործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակից եվրոպական երեք երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան, ԱՄՆ-ի «խամաճիկներն» են, որոնք վստահություն չեն ներշնչում։
168 Մամուլի տեսություն:
21.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի դիմացի աջ դուռը պատահաբար բացվելու հետևանքով 46-ամյա ուղևորուհին ընկել է ավտոմեքենայից և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Ֆիլիպինների Բատանգասի նահանգի այն քաղաքների թիվը, որոնց մուտքը տեղի բնակիչների համար փակվել է Թաալ հրաբխի ժայթքման պատճառով, հասել է 14-ի: Այդ մասին հայտնել է ABS-CBN հեռուստաալիքը:
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը ՀՔԾ-ի կողմից մերժելու որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել հսկող դատախազին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Արամ Վարդևանյանից։
ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, պատրաստվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողով, որի կազմում ի պաշտոնե ընդգրկվելու են ՀՀ արդարադատության նախարարը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, Մարդու իրավունքների պաշտպանը: Հանձնաժողովում կլինեն մեկական ներկայացուցիչ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունից, դատավորների ընդհանուր ժողովի կողմից լիազորված մեկ ներկայացուցիչ, 6 իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված 2 ներկայացուցիչ:
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ դիմել է գլխավոր դատախազին ու ներկայացրել ԱԺ-ի իր պաշտոնական էլեկտրոնային հասցեն կոտրելու վերաբերյալ բոլոր նյութերը:
Կինոնախագծերի մասին հաշվետվության բացակայությունը գալիս է հաստատելու, որ կինոկենտրոնի ղեկավարությունը պատասխանատվություն չի կրում, իսկ վերադաս մարմինը չի պահանջում նրանից հաշվետվություն՝ պետական միջոցների արդյունավետ բաշխման, կինոինդուստրիայի զարգացման ռազմավարության համար: Այդ կառույցի կողմից կինոնախագծերի ֆինանսավորման ողջ տրամաբնությունը խարսխված է պետական միջոցները յուրայիններին հատկացնելու, կինոկենտրոնի հետ փոխկապակցված ընկերության կինոտեխնիկան աշխատացնելու և քիչ-միչ բայց «բոլորին» բավարարելու կարճամիտ ռազմավարության վրա:
«Ամուլսար. համայնքի լռեցված ձայնը» կարճ ֆիլմը պատմում է Գնդեվազ ու Ջերմուկ համայնքերում տիրող իրավիճակի մասին: Համայնքի բնակիչները պատմում են, թե ինչպես է համայնքն ահաբեկում Ամուլսարի ճանապարհը փակողների խումբը: Արտագաղթ, աղքատություն, վախի մթնոլորտ, լռեցված ու օրենքի հետևողական ոտնահարումից անպաշտպան համայանք՝ Ջերմուկի ու Գնդեվազի իրական պատկերը:
Կոմպոզիտոր, ՌԴ արվեստների վաստակավոր գործիչ Իգոր Նիկոլաեւը հունվարի 17-ին նշում է իր 60-ամյակը: Հոբելյան կապակցությամբ նրան շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Գեղարքունիքի մարզում հունվարի 16-17-ի ընթացքում տեղացած ձյան ու ջերմաստիճանի անկման պայմաններում մերկասառույց է ձեւավորվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին:
Եվրամիությունը, միջազգային այլ կառույցների նման, ուշի ուշով հետևում է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումների ընթացքին, դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին, սակայն ընթացքի մեջ գտնվող գործերը չեն մեկնաբանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:
Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Կատարում «Թալիբան» արմատական շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուխել Շահինը հաստատել է բանակցությունների վերսկսումը աֆղանական շարժման եւ Զալմայ Խալիլզադի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակության միջեւ հրադադարի համաձայնագրի ստորագրման շուրջ։
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել եւ այն փոխանցել հանրապետության նախագահին։
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել բուժհիմնարկի տնօրենին:
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ ««Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար:
Խոսրով Հարությունյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
«Հրապարակ» թերթն այսօր տեղեկություն էր տարածել, թե հոկտեմբերի 27-ի ոճրագործ Նաիրի Հունանյանը ԱԱԾ մեկուսարանից դիմում-նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հունվարի 16-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների հետ համատեղ, Դավիթաշենի 2-րդ թաղամասից բերման է ենթարկվել 47-ամյա Անդրանիկ Մ.-ն, որը 2019 թ. հունվարի 21-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի /Փաստաթուղթ կեղծելը/ 3-րդ մասի մեղադրանքով:
«Իմ Ձայնը» նախագիծը հանրության ուշադրությանն է ներկայացնում 2008 թվականի նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների մասին ամերիկյան դիվանագիտական աղբյուրների որոշ տեսակետներ և գնահատականներ, որոնք տեղ են գտել Վիկիլիքսի կողմից գաղտազերծված փաստաթղթերում։
Մեկ ու կես տարի շարունակվող մարդու իրավունքների այս բացահայտ խախտումը չտեսնելու էին տալիս իրավապաշտպաններից շատերը։ Նրանք նույնքան համառորեն չեն արձանագրում մնացյալ քրեական գործերի հետ կապված խախտումները, չեն արձանագրում, որ «Նոր» Հայաստանում անվերջանալի դատավարությունների շրջան է, որտեղ մարդկանց մեղադրանք է առաջադրվում, սակայն մեղքն ապացուցել չի հաջողվում, խախտվում են մարդկանց իրավունքները, իսկ դատական վերջնական ակտ դեռ ոչ մի գործով չի կայացվում։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 11:05-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը: Այս մասին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ճեպազրույցը՝ ՈԻՂԻՂ
Հունվարի 17-ին, ժամը 08:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցում պայթյունի հետևանքով տուն է փլուզվել: Ըստ նախնական տվյալների, կան տուժածներ:
Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են «Թել Սել» վճարահաշվարկային տերմինալից 778․000 դրամ հափշտակելու մեջ։
«Նախաքննության ժամանակ ես մի քանի անգամ միջնորդել եմ, որպեսզի փոխվի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, բայց մերժվել է»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`