Երևանում վթարի է ենթարկվել ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժնի պետը
Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ թիվ 54 շենքի դիմաց, բախվել են Toyota Yaris մակնիշի 305 II 01 համարանիշի, Nissan Qashqai մակնիշի 19 LՍ 925 համարանիշի և Nissan X-Trail մակնիշի 35 ՍM 502 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Yaris-ը հաշվառված է ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում, իսկ վիրավորներից մեկը ճանապարհային ոստիկանության հաշվառման քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Սպարտակ Սեփյանն է: