«Ադրբեջանական պրոպագանդան Փաշինյանի հայտարարությունը մեզ դեռ շատ է հիշեցնելու». Արմեն Աշոտյան
«5-րդ ալիքի» եթերում երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադառնալով այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ կրկնում է այն միտքը, որ հնարավոր է՝ դավադիր պատերազմ հրահրվի, անգամ որոշ տարածքներ հանձնվեն, ու մեղքը գցեն ՀՀ Կառավարության վրա, Աշոտյանը այն անբարոյական համարեց, որովհետև Արցախն ազատագրած մարդկանց տարածքներ զիջելու մեջ մեղադրելն առնվազն բարոյական ու տղամարդուն վայել չէ։
«Նման հայտարարություն անել, որպեսզի լռեցնի քաղաքական մրցակիցներին, ընդդիմախոսներին, վախեցնելով արդեն երրորդ անգամ պետական դավաճանությամբ… Ո՞վ ո՞ւմ ի՞նչ է ասում… Առաջին անգամ նախընտրական շրջանում սուրը ճոճեց մեզ վրա, երբ Դավիթ Շահնազարյանին հրավիրել էին ԱԱԾ, երկրորդ անգամ այդ սուրը փորձեց ճոճել Իրանում, երբ խոսում էր օտարերկրյա գործակալների մասին, և հիմա… Եթե մի տարի և ավելի կառավարող երկրի վարչապետը, որն իր տակ է դիզել երկրի գրեթե ամբողջ իշխանությունը, մի տարի խոսում է, որ երկրում կան պետական դավաճաններ, ու չի կարողանում այդ դավաճաններին հայտնաբերել ու պատժել, ապա նա իր տեղում չէ»,- նշեց ԱԺ նախկին պատգամավորը։
Նա վստահ է, որ այս հայտարարությունը դառնալու է ադրբեջանական քաղաքականության ու պրոպագանդայի հիմնական կռվաններից մեկը։ Նրանք դեռ մեզ շատ են հիշեցնելու, որ մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իրենց այսպիսի նվեր է արել։
«Այս հայտարարության հաջորդ հրեշավորությունն այն էր, որ նա կասկածամտության լրացուցիչ սերմեր նետեց արցախահայության և Հայաստանի Հանրապետության բնակչության միջև։ Նիկոլ Փաշինյանի այս արտահայտությունը ես համադրում եմ այն հանգամանքի հետ, որ Արցախի ու Հայաստանի միջև սեպ խրողների մի զգալի մասն այսօր ՀԱԿ ակտիվիստներ են, իսկ ՀԱԿ-ը ՀՀՇ-ի տեսքով եղել է իշխանության, միգուցե Նիկոլ Փաշինյանն իրե՞նց նկատի ունի»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։