
Դե Ռոսսին կարող է հայտնվել «Սամպդորիայում»

Մրցաշրջանի ավարտից հետո «Ռոման» լքող Դանիելե դե Ռոսսին կարող է կարիերան շարունակել «Սամպդորիայում»: Ակումբի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպալոն պատրաստ է թիմ հրավիրել դե Ռոսսիին:
«Մենք վերջերս զրուցել ենք դե Ռոսսիի հետ, և նա ասաց, որ ուրախ կլինի խաղալ իմ թիմում: Ես պատասխանեցի, որ նրա փորձը և բնավորությունը պետք կգան մեզ, այնպես որ, մենք կքննարկենք այդ հնարավորությունը»,- Մարկո Ջամպալոյի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը:
«Ռոմայի» ղեկավարությունը չցանկացավ երկարաձգել պայմանագիրն իր ավագի հետ: Նշենք, որ դե Ռոսսիին իրենց կազմում ցանկանում են տեսնել Եվրոպայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից մի շարք թիմեր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը