Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գ.Շ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ տարօրինակ են իշխանության այն պնդումներ, որ, եթե ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանի «ֆան ակումբի» անդամ չէ, ապա ինչպես է դա հիմնավորում:
չի ընթանում
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջ հաղորդման հիման վրա խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 10-ին ձերբակալվել է նաև միջադեպի մյուս մասնակից 23-ամյա երիտասարդը, որը Գյումրու բնակիչ է։
Բրազիլիայի ղեկավար Ժաիր Բոլսոնարուն ծաղրել է բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգին Ամազոնիայի անտառները պաշտպանելու՝ տարածաշրջանի տեղաբնիկների փորձի վերաբերյալ նրա արած հայտարարությունից հետո:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.30-ին, Երևան քաղաքի 30-ամյա մի բնակչուհի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, ՀՀ ազգային ժողովի մոտ, «Կամք» քաղաքացիական-հասարակական նախաձեռնության երեք անդամներ քաշքշել են իրեն, և նրանցից մեկը ոտքով հարվածել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցությունը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքը թագավորության խորհրդարանի՝ դեկտեմբերի 12-ին կայանալիք ընտրություններից առաջ եւ կարող է 339 մանդատ ակնկալել 650-տեղանոց Համայնքների պալատում:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների եւ Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի (RALI) գլխավոր համաժողովին: Ինչպես տեղեկացրեցին տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, հանդիպման շրջանակներում ներկայացվել են դաշինքի անդամ երկրների աշխատանքի տեսչական համակարգերում վերջին փոփոխությունները և աշխատանքի անվտանգության ապահովման բնագավառում ձեռքբերումները:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում:
Տիգրան Վիրաբյանը մանրամասներ է ներկայացնում Ամանորի թանկարժեք միջոցառումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Ավելի քան 50 մարդ է վերքեր ստացել Աֆղանստանի Փարվանի նահանգում Բաղրամի ավիաբազայի շրջանում ՆԱՏՕ-ի ուժերի ավտոշարասյան մերձակայքում ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով:
«Ոստիկանությունը դեկտեմբերի 6-ին որոշում է կայացրել մերժել և քրեական գործ չհարուցել Արարատի մարզպետի հրահանգով՝ իրենց գյուղի վարսավիրին ծեծի ենթարկելու միջադեպի առնչությամբ»,- այս մասին 168.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ որպես հիմք վկայակոչելով Քրեական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 1 կետը։
«Արարատ Միրզոյա՛ն, դուք երեկ ցույց տվեցիք, որ միայն «Իմ քայլի» ԱԺ նախագահն եք». Շաքե Իսայան
ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ քվեարկեցին. ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքն ընդունվեց միայն «Իմ քայլի» կողմ քվեարկությամբ
Հարկատուի հաշվի 2 տարի աշխատած դատավորին ևս թոշակի ուղարկելն անընդունելի է. Տարոն Սիմոնյան
«7 հոգու նպաստ տալը չի կարող երկրի զարգացման հիմք դառնալ». ԲՀԿ-ն դեմ է ՍԴ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու նախագծին. Մելքումյան
Պենտագոնը հայտարարել է Սաուդյան Արաբիայից բոլոր զինծառայողների օպերատիվ ուսուցումն անորոշ ժամանակով դադարեցնելու մասին, որոնք պատրաստություն են անցնում ԱՄՆ-ում, սույն որոշումն ընդունվել է Ֆլորիդայում ռազմածովային ուժերի հենակայանում տեղի ունեցած հրաձգությունից հետո:
Հատուկ քննչական ծառայությունը պարզել է համացանցում տարածված տեսանյութում ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկվող անձի ինքնությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «շատ լավ» է համարել Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումը եւ հայտարարել է, որ մոտ ապագայում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու հույս ունի։
Ազգային ժողովում շարունակվում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի մասին աղմկահարույց նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Քվեարկությունից առաջ «Իմ քայլը», օգտվելով կանոնակարգ օրենքից, 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Հանրապետական սենատոր Մայք Քրափոն արգելափակել է դեմոկրատների փորձն ընդունելու բանաձեւ, որը նախագահին պարտավորեցնում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի եւ այլ երկրների կառավարությունների դեմ ԱՄՆ-ի ընտրություններին նրանց միջամտության փաստի հաստատման դեպքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում, կողմերը քննարկել են մի շարք հանգուցային խնդիրեր:
Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը:
Մարգարիտ Եսայանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրը այն բացառիկներից է, երբ մոտ մեկ ժամ հետեւել եմ ԱԺ նիստին եւ այն, ինչին ականատես եղա հեռուստաէկանից, դժվար է քննարկում անվանել։ Ընդդիմությունը իր տեղ-տեղ ճիշտ դիտարկումների ֆոնին ձեռքի հետ էլ շարունակեց /որոշ պատգամավորներ/ քար գցել նախկին իշխանությունների բոստանը, առանց անհարմար զգալու եւ առանց ինքը իրեն հարց տալու՝ բա մենք ո՞ւր էինք այդ նախկին ժամանակներում, ո՞ր հարեւանի տանն էինք թեյ խմում, նախկիններից ո՞ւմ աշխատասենյակում էինք աղքատ ազգականի պես նվնվում»։
«Terrazza» սրճարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը, նույն ինքը՝ «ՍԱՍ»-ի Արտակը, գործարար Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։ Ավելին՝ Արտակ Սարգսյանն ընդհանրապես հրաժարվել է Քննչական կոմիտեում ցուցմունք տալ։
Ստամբուլի փաստաբանների միության անդամ մի խումբ ծայրահեղ ազգայնական թուրք փաստաբաններ հոդված են հրապարակել 2019 թ․ նոյեմբերի իրենց տեղեկագրում՝ սպառնալով ևս մեկ անգամ «տեղահանել» բոլոր հայերին Թուրքիայից։ Հոդվածի հեղինակ Մուստաֆա Չալիքը գրում է, որ «տեղահանությունը» կլինի «ամենամեղմ գործողությունը» հայերի դեմ: Քանի որ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հեղինակն այն հիշատակում է որպես «տեղահանություն»: Հոդվածում Հայոց ցեղասպանությունը նկարագրվում է որպես «հաղթապսակ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « Եթե այս օրերին պատգամավորներից շատերը գտնվում են գործուղումներում, ապա գործադիրի պարագայում նախարարներից եւ մարզպետներից շատերն արձակուրդում են: Եվ հենց նաեւ դա էր պատճառը, որ կառավարության հետ վերջին հարց ու պատասխանին նախարարներից 6-ը ներկա չէին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» ինտելեկտուալ հատվածը մասնակցել է «Չտո, գդե, կագդա» ինտելեկտուալ խաղի ամանորյա սեզոնին, թեեւ ներսում տարակուսանք կա՝ ընտրված «սաստավի» հետ կապված (Արթուր Դավթյան, Արփի Դավոյան, Վահագն Թեւոսյան…)։ «Լուսավոր Հայաստանը» բոյկոտել եւ չի մասնակցել պատգամավորների խաղին: «Իմ քայլի» թիմը ղեկավարել է Վահագն Թեւոսյանը, ԲՀԿ-ինը` Արման Աբովյանը:
ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվս մեկ անգամ ստիպված եմ արձագանքել Լոռու մարզպետարանի անտրամաբանական, ոչ մասնագիտական հրապարակմանն ու անհեթեթ քրեական գործի հարուցմանը: Խոսքը վերաբերում է Վանաձոր քաղաքի Թումանյան 12 հասցեում գտնվող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին պատկանող նախկին մորթու մուշտակի ֆաբրիկայի տարածքին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ՊԵԿ աշխատակիցները պաշտոն զբաղեցնելով հանդերձ՝ անթաքույց բիզնեսով են զբաղվում, բազմիցս ենք կոնկրետ օրինակներով գրել։ Այդ հրապարակումները, սակայն, որևէ հետևանք չեն ունեցել՝ այն բացառությամբ, որ այդ պաշտոնյաները ֆեյսբուքյան իրենց էջերից կամ այլ հարթակներից հեռացրել են բիզնեսի սեփականատեր լինելու մասին նշումը։