
ՀՀ ազգային ժողովի մոտ, «Կամք» քաղաքացիական-հասարակական նախաձեռնության երեք անդամներ քաշքշել և ոտքով հարվածել են մի կնոջ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.30-ին, Երևան քաղաքի 30-ամյա մի բնակչուհի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին, ՀՀ ազգային ժողովի մոտ, «Կամք» քաղաքացիական-հասարակական նախաձեռնության երեք անդամներ քաշքշել են իրեն, և նրանցից մեկը ոտքով հարվածել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև ճշտվել է, թե ով է կնոջը ֆիզիկական ցավ պատճառել։
Նույն օրը, ժամը 19.30-ին, նրանցից երկուսը ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժին և դեպքի վերաբերյալ տվել բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ երրորդ մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նախապատրաստվում են նյութեր: