
Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գ.Շ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ:
Հսկողություն արդյունքում՝ վարչության աշխատակիցները հայտնաբերել են տարբեր մոդելի 185 բջջային հեռախոս, այդ թվում` «Apple», «Samsung» և այլ տեսակի: Որպես թաքստոց են հանդիսացել տրանսպորտային միջոցի սրահի նստարանների տակ թաքցված պայուսակները, սրահի դիմացի սառնարանը ու նստատեղերի վերնամասի պահատուփերը:
Փաստի առթիվ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: