Դեղամիջոցն ու ալկոհոլը մահացու խառնուրդ են
Հնարավոր են 2 հիմնական տարբերակներ` երբ ալկոհոլը փոխում է դեղի ազդեցությունը, կամ դեղն է փոխում ալկոհոլի ազդեցությունը: Ինչպե՞ս է մեր օրգանիզմում ալկոհոլն ազդում այս կամ այն պրեպարատի վրա. կարող է մեծացնել, նվազեցնել կամ ընդհանրապես աղավաղել դեղի ազդեցությունը:
Երբեմն հնարավոր չէ գուշակել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ դեղահաբը սպիրտային հեղուկով խմելը: Շատ բան է կախված օրգանիզմի առանձնահատկություններից, դեղից ու հատկապես սպիրտային հեղուկի տեսակից:
Մահացու վտանգավոր է բարբիտուրանտներն ալկոհոլով օգտագործելը: Այն կարող է հանգեցնել շնչահեղձության: Հակադեպրեսանտ պրեպարատներն ու ալկոհոլը եւս չի կարելի միասին օգտագործել:
Ալկոհոլը համարվում է դեպրեսանտ, այսինքն՝ չեզոքացնում է հակադեպրեսանտների ազդեցությունը: Ալկոհոլը նաեւ խթանիչ է հանդիսանում օրգանիզմում ադրենալինի ավելցուկի համար. ուստի ավելանում է սրտի աննորմալ զարկերի քանակը, բարձրանում է ճնշումը, փոքր անոթներում տեղի է ունենում սպազմ: Բացի այդ, գարեջրի ու գինիների մի քանի տեսակներ պարունակում են տիրամին, որն ադրենալինի նման ազդեցություն ունի:
Սովորական պայմաններում տիրամինն աղիներում անհետանում է, բայց այլ պրեպարատներ ընդունելու դեպքում այն անցնում է արյան մեջ եւ բարձրացնում արյան ճնշումը՝ մինչեւ անթույլատրելի սահմաններ: Գրեթե նույն արդյունքը կլինի, եթե մրսածության ժամանակ քթի մեջ կաթեցնենք քթի արտադրությունը չորացնող ցանկացած պրեպարատ եւ միաժամանակ խմենք, ենթադրենք՝ այդքան ընդունված` պղպեղով օղին:
Էթանոլն, ամեն ինչի հետ մեկտեղ, բարձրացնում է սրտի զգայունությունն ադրենալինի հանդեպ: Եվ նույնիսկ շատ քիչ չափաբաժինը կարող է նկատելի լինել ինքնազգացողության համար:
Շատ զգույշ է պետք լինել նաեւ հակաբորբոքային պրեպարատներ օգտագործելիս:
Առհասարակ դեղամիջոցների ու ալկոհոլի փոխհարաբերություններում, բացի վատից, ոչ մի օգտակարություն չկա, այդ պատճառով՝ ավելի լավ է դեղերը խմել սենյակային ջերմաստիճանի ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը