Արագածոտնի մարզում 62-ամյա բնակիչը բուժքրոջ ներարկումից հետո մահացել է. Shamshyan.com
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 19:50-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Արագածոտնի մարզի Շենավան գյուղի 62-ամյա բնակիչ Հայկ Հ.-ն է: Պարզվել է նաև, որ նրան Շենավան գյուղի բժշկական ամբուլատորիայի բուժքույր, 44-ամյա Ռեբեկա. Ս.-ն իր տանը ներարկել է «Ցենտրոքսիոն աստերիա» տեսակի դեղամիջոց, որի հետևանքով Հայկ Հ.-ն ընկել է ռեակցիայի մեջ և մահացել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: