Բաժիններ՝

Հոգեբանը՝ երեխաների համար «սեռապես չեզոք» տիկնիկների վտանգների մասին

Մինչև 6 տարեկան երեխաներին չի կարելի խաղալ «սեռապես չեզոք» տիկնիկների հետ` նևրոտիկ խանգարումների ձևավորման վտանգի պատճառով: Այս մասին НСН-ի եթերում ասել է ընտանեկան հոգեբան Նատալյա Պանֆիլովան:

«Ես, որպես մասնագետ, կտրականապես դեմ եմ, որ նման տիկնիկներ գնվեն 2-5 տարեկան երեխաների համար: Նրանք պետք է նորմալ կողմնորոշվեն իրենց գենդերային ինքնության հետ կապված: Այս տարիքում շատ կարևոր է որոշել, թե ումից են օրինակ վերցնելու`մայրիկից թե հայրիկից»,- ըստ «Փաստինֆոյի»՝ ասել է հոգեբանը:

Փորձագետի կարծիքով՝ «սեռապես չեզոք» տիկնիկների հետ խաղալը կարող է հանգեցնել երեխայի մոտ նևրոտիկ սինդրոմի զարգացմանը:

«Դա երեխաների մոտ ինչ-որ տարօրինակ ֆանտազիայի տեղիք է տալիս. ով լինեի ես, եթե լինեի տղա կամ աղջիկ: Այսինքն դատարկ տեղն առաջանում է նևրոտիկ հիմք», – ասել է Պանֆիլովան:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս