«Մարդկանց զարգացմանը խոչընդոտում են իրենց վախերը». Նիկոլ Փաշինյան
Այսօր Երևանում մեկնարկեց «Գլոբալ ինովացիոն ֆորումը», որը նպատակ ունի բացահայտել արհեստական բանականության հորիզոնները: Այս տարի ֆորումը կրում է «Վերափոխելով բանականությունը» խորագիրը: Ֆորումի ընթացքում քննարկելու են արհեստական բանականության ավելի արդյունավետ օգտագործելու կամար ճշգրիտ կանխատեսումներ անելու և հասարակության վրա բացառապես դրական ազդեցություն ունենալու եղանակները:
Ֆորումի բացմանը ելույթով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վստահ է, որ տեխնոլոգիաների զարգացումը նախ բերելու է նոր մտածողության:
«Երբ ասում ենք ինովացիա, նախ պետք է նկատի ունենք, որ այն տեղի է ունենում մեր մտածողության մեջ, զարգանում է մարդու միտքը: Այսօր ամենակարևոր հարցերից մեկը կապված է արհեստական բանականության հետ և շատ վախեր առաջանում ենք դրա զարգացման հետ: Բայց տեխնոլոգիական զարգացումը մեզ հույս է տալիս, որ արհեստաական բանականության զարգացումը մարդու միտքը կազատի այնպես, ինչպես առաջին ինդուստրիալ հեղափոխության ժամանակ ազատվեցին մարդու ձեռքերը:
Դա տարածք կազատի, որ մարդու միտքը նոր ուղություններ հայտնաբերի և նոր տարածքներ հայտնաբերի՝ խորանալով մարդու էության մեջ և դեպի տիեզերք»,- իր խոսքում ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում մարդիկ կարողանան հաղթահարել իրենց վախերը, քանի որ հենց դա է խոչընդոտում մարդկանց զարգացմանը:
«Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանում կարողանանք հաղթահարել վախերը ոչ միայն տեխնոլոգիաների հանդեպ, այլև բոլոր դեպքերում: Վախը միշտ խոչընդոտում է զարգացմանը, առաջընթացին, հաղթնակի մեր ձգտմանը: Հույս ունեմ, որ գլոբալ ինովացիոն գորումի անցկացումը Հայաստանում մարդուն կօգնի հաղթահարել և կառավարել գլոբալ վախերը: Դրան մենք պետք է ձգտենք առաջիկայում:»
Նիկոլ Փաշինյանը այսօր նաև կառավարության առաջիկա քայլերին վերաբերող հայտարարություն արեց:
«Մեր կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որն իր գագաթնակետին կհասնի 2020-ի հոկտեմբերի 10-ին: 10րդ ամսվա 10-րդ օրը մենք 10 միլիոն ծառ կտնկենք Հայաստանում, որը կխորհրդանշի աշխարհի 10 միլիոն հայերին:
ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ