Բաժիններ՝

Թունիսի նախագահ է ընտրվել Քայիս Սայիդը

Անկախ թեկնածու Քայիս Սայիդը, որը քվեարկության երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների 72 տոկոսը, ընտրվել է Թունիայի նախագահ: Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է Ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովը (ԸԲԱՀ), որը կատարում է Թունիսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները։ «Նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Քայիս Սայիդը, որը հավաքել է ընտրողների ձայների 72 տոկոսը»,- ասել է ԸԲԱՀ-ի ներկայացուցիչը մամուլի ասուլիսում:

Պետության բարձրագույն պետական պաշտոնին հավակնում էին քվեարկության առաջին փուլում առավել մեծ թվով ձայներ հավաքած երկու թեկնածուները՝ Սայիդը եւ «Թունիսի սիրտը» կուսակցության առաջնորդ մեդիամագնատ Նաբիլ Քարուին, որը քվեարկության նախաշեմին ազատ էր արձակվել բանտից, որտեղ հայտնվել էր կոռուպցիայի եւ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներով:

Սայիդը հանդես է գալիս իշխանության ապակենտրոնացման, քաղաքական ինստիտուտների ազատականացման եւ խորհրդարանի ձեւավորման կարգը փոխելու օգտին: Միեւնույն ժամանակ նա պաշտպանում է ահաբեկիչների նկատմամբ մահապատժի օրենքը, որն ընդունվել էր 2015 թվականին, համասեռամոլների քրեական հետապնդումը եւ հանդես է գալիս ժառանգության հարցում տղամարդկանց ու կանանց իրավունքների հավասարեցման դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031