Բաժիններ՝

Եվրախորհրդարանը նշել է Brexit-ի պայմանագրի շուրջ քվեարկելու պայմանը

Եվրախորհրդարանը Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ չի քվեարկի, քանի դեռ դրան հավանություն չի տվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանը: Այդ մասին ասված է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ:

«Խորհրդարանը հիշեցրել է, որ ինքը համաձայնության շուրջ քվեարկություն չի անցկացնի այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն չի տվել ԵՄ-ի հետ պայմանագրին»,-նշվում է դրանում:

Հոկտեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները ԵՄ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովից առաջ համաձայնության են հասել միությունից երկրի դուրս գալու պայմանների շուրջ: «Եթե կա կամք, կա նաեւ համաձայնություն, եւ մենք այն ունենք: Դա արդարացի ու հավասարակշռված համաձայնագիր է ԵՄ-ի եւ Միացյալ Թագավորության համար… Ես առաջարկում եմ գագաթնաժողովին՝ ընդունել այդ գործարքը»,-գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի Twitter-ում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հավաստել է, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնության է հասել Brexit-ի շուրջ եւ կոչէ արել խորհրդարանին՜ հոկտեմբերի 19-ին պաշտպանել փաստաթուղթը: «Մենք գերազանց նոր համաձայնագրի ենք հասել, որը Մեծ Բրիտանիայի ձեռքն է հանձնում իր գործերի նկատմամբ հսկողությունը:

Այժմ խորհրդարանը պետք է շաբաթն օրն ապահովի Brexit-ը, որպեսզի մենք կարողանանք զբաղվել այլ առաջնային հարցերով»,-գրել է Ջոնսոնը Twitter-ում: Մեծ Բրիտանիան պետք է Եվրամիությունը լքի հոկտեմբերի 31-ին: Շաբաթ օրը երկրի խորհրդարանը, ինչպես սպասվում է, կքվեարկի նոր համաձայնագրի շուրջ, հաղորդե է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս