Բաժիններ՝

«Բարսելոնան» և «Ռեալը» համաձայնության չեն  գալիս․ Կլասիկոն կարող է տեղափոխվել

Լա լիգայի շրջանակներում «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև Կլասիկոյի անցկացման վայրը դեռ որոշված ​​չէ:

Երկու ակումբներն էլ հրաժարվել են խաղի անցկացման վայրը փոխելուց, չնայած Լա Լիգայի խնդրանքին: «Բարսելոնան» մերժել է առաջարկը, քանի որ կարծում է, որ հանդիպումը պետք է անցնի «Կամպ Նոուում»:

«Ռեալը» կարծում է, որ, եթե կա անվտանգության ռիսկ, խաղը պետք է հետաձգվի, և ոչ թե՝ պարզապես տեղափոխվի այլ վայր:

Այնուամենայնիվ, հանդիպման վայրի վերաբերյալ որոշումը կկայացնի հատուկ հանձնաժողովը, որի կազմում կլինեն Լա Լիգայի ներկայացուցիչը, Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը և հանձնաժողովի անկախ անդամը` Լուկաս Օսորիոն:

Իսպանական Գերագույն դատարանը նախկինում դատապարտել էր կատալոնացի ինը պաշտոնյաների և քաղաքական գործիչների ՝ խռովության գործի և 2017 թվականի անկախության հանրաքվեի անցկացման համար: Բարսելոնայում այժմ ընթանում են ինքնաբուխ հանրահավաքներ։ Նման պայմաններում կատալոնական ակումբի հիմնական մրցակից, Իսպանիայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբի՝ Բարսելոնա ժամանելը կարող է դառնալ իսկական իրադարձություն և առաջացնել խռավություններ։

«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 26-ին: Այժմ խաղի տեղափոխման ամենահավանական օրը դեկտեմբերի 18-ն է։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս