ՍԴ-ում և ՀՀԿ-ի գրասենյակում քննչական գործողություններ են իրականացվել. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունը քննչական գործողություններ է իրականացրել Սահմանադրական դատարանում և Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում։ Այս մասին 168.аm-ի հարցմանն ի պատասխան ասաց  ՀՔԾ մամուլի խոսնակ Մարին Օհանջանյանը՝ նշելով, որ գործողություններն իրականացվել են ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Կատարվում է նախաքննություն:

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս