«Բնապահպանի տուն» բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը իրականությունը խեղաթյուրելու, «Դիլիջան» ազգային պարկի վերջին ամիսների արդյունավետ եւ նվիրված աշխատանքը նսեմացնելու ակնհայտ միտում է հետապնդում։
Մարզահամերգային համալիրի տնօրենի (ՄՀՀ) պաշտոնն իսկական կռվախնձոր է դարձել Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներսում:
Այն, թե ինչ են հարսնացուները կրելու իրենց կյանքի ամենակարևոր օրերից մեկի ընթացքում, շատ հաճախ որոշում է հարսանեկան նորաձևության շաբաթը:
«Իմ քայլը» դաշինքով պատգամավորության թեկնածու ընտրված Ալեն Սիմոնյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած մահվան ելքով բախման միջադեպին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախ ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին:
Սույն թվականի հունվարի 2-ին Սամվել Մայրապետյանի փաստաբանները, չունենալով այլ ելք, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով որպես միջանկյալ միջոց պահանջել ՀՀ իշխանություններից վերադարձնել Սամվել Մայրապետյանի անձնագիրը, ինչպես նաև հնարավորություն տալ նրան մեկնել ՀՀ-ից՝ Գերմանիայում անհետաձգելի բուժում ստանալու նպատակով, քանի որ նրա կյանքը և առողջությունը վտանգված են:
Կարագանդայի միջադեպով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը ֆեյսբուքյան ուղերձի միջոցով ցավակցել է զոհվածի ընտանիքի անդամներին, ապա հայտնել է, որ ինքը չի սպանել տղային։
«Կցանկանայի, որ 2019 թվականին մեր խորհրդարանն իր գործունեության մեջ կարողանար իրականացնել այն գործառույթները, որով նախատեսված է խորհրդարանական հանրապետության մեջ իր արժանի տեղն ունեցող խորհրդարանին»։
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մեղրիի, Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Առավոտը մեկ բաժակ բուրումնավետ սուրճից սկսելը առողջության համար օգտակար է:
Հունվարի 7-ին, ժամը 15:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 7-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացին (մոտ 60 տարեկան տղամարդ) ընկել է Երևան քաղաքի Նոր Արեշի 50-րդ փողոցում գտնվող ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այն պահին, երբ քննարկվում էր Միքելանջելոյի 40 անավարտ քանդակները ավարտելու հարցը, ես հասկացա, որ ճիշտ պահին ճիշտ տեղում եմ հայտնվել: Պատմությունը հետևյալն է. եկեղեցին և քաղաքապետարանը 2005 թ. որոշել էին ավարտին հասցնել Միքելանջելոյի նախագծած Սբ. Լորենցո եկեղեցու արտաքին տեսքը, որի ճակատային մասում նախագծված էին 40 մարմարե քանդակներ:
Հունվարի 7-ին կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին:
«Բոլոր առումներով իրավիճակը հեշտերից չէ, իսկ սա ենթադրում է, որ մեր եղած ռեսուրսների համատարած մոբիլիզացիա պետք է անել՝ սկսած կադրայինից, վերջացրած ֆինանսականով: Հասարակությունը մեծ անելիք ունի այս ամենում, որովհետև շարժիչը ուժը նա է, սակայն պետությունը պետք է ժամանակին ճիշտ ազդակներ ուղղի հասարակություն»,- ասաց Տ.Աբրահամյանը:
Հունվարի 7-ին, ժամը 13:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 4-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության արարողակարգային ծառայության ղեկավար Էննո Դրոֆենիկին (Enno Drofenik):
Հունվարի 7-ին, ժամը 10:15-ին«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի 1/1 հասցեում գտնվող խանութում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հունվարի 2-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Յակուբ Սարաֆի հետ (Yaacoub Sarraf) հետ։
ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ:
Մարդը սկսում է մահանալ, երբ դադարում է հիանալ և զարմանալ։ Երբ չկա հիացմունք ու զարմանք, ամեն ինչ մութ է, վատ է, այդժամ մարդը սկսում է մահանալ։ Բայց ինձ թվում է՝ միշտ կա մի կետ, որտեղից մարդը կարող է վեր հառնել, վերածնվել, կրկին զարմանալ ու հիանալ։
Հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 6-ին «Բնապահպանի տուն» ֆեյսբուքյան էջը տարածել է մի տեսանյութ, ըստ որի «Դիլիջան» ազգային պարկում հատվել են ծառեր:
«Կարծում եմ` հարկ կա նաև, որպեսզի ՀՀ իշխանություններն ավելի ակտիվ զբաղվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացմամբ, քանի որ դա առաջին հերթին հարկավոր է Հայաստանին»:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդես է եկել մեկնաբանությամբ Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ:
Հունվարի 6-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 24 տրանսպորտային միջոց, որոնցից 18-ի վարորդները ոչ սթափ վիճակում վարելու համար:
ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանի աջակցությամբ շարունակվող «Վաղ ահազանգ» նախագիծի շրջանակներում հրապարակել է «Ցեղասպանություն իրագործելու ռիսկայնություն ունեցող երկրների ցանկը»։