Բաժիններ՝

«Դանակահարողների խմբի մեջ ազգությամբ ղազախ է եղել». Նիկոլ Փաշինյանը՝ Կարագանդայում տեղի ունեցածի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած մահվան ելքով բախման միջադեպին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախ ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին:

«Ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չկա ազգամիջյան որևէ խնդիր: Որքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, և դանակահարողների խմբի մեջ ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել»,- ասել է նա:

Անդրադառնալով գազի գնի խնդրին և գնահատականին, որ առկա բանակցությունները ՀՀ իշխանությունների պարտությունն են համարում, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բանակցությունները շարունակվում են:

Ինչ վերաբերում է Իրանից գազ բերելուն, վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Նախկինում քննարկվել է, քննարկվում է և միշտ կքննարկվի, որովհետև կոնկրետ և ձեռնտու լուծում չի գտնվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս