
«Նիկոլ Փաշինյանը թաքնված էր իմ կնոջ մայրական տանը». Ալեն Սիմոնյան

SHANTNEWS.am լրատվական կայքի հաղորդմամբ՝ «Իմ քայլը» դաշինքով պատգամավորության թեկնածու ընտրված Ալեն Սիմոնյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին:
Խոսելով իր ծննդյան օրը Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված շնորհավորական կենացի մասին, որում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ալեն Սիմոնյանն է իրեն հանձնել դատախազությանը, Ալեն Սիմոնյանը պատմեց իրենց ծանոթության պատմությունը.
«Երբ ես և Նիկոլ Փաշինյանը ծանոթացել ենք, նա եղել է ընդհատակում և ինչ-որ պահ կար, որ պետք է ինքը հանձնվեր և պետք էր դա անել այնպես, որ ընթացքում իրեն չբռնեն: Մենք նկարահանեցինք տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ ցանկանում է քիչ անց լքել ընդհատակյա տարածքը, և տեսանյութը տեղադրեցինք, հետո ես իմ մեքենայով մոտեցա ընդհատակին: Նիկոլ Փաշինյանը թաքնված էր իմ կնոջ մայրական տանը, ես նրան տեսա և նա ասաց, բարև Ձեզ, ես Նիկոլ Փաշինյանն եմ, և երբ նա բանտից դուրս եկավ, մեր ընկերությունը կրկին շարունակվեց»: