ՍԴ աշխատակազմի ղեկավարի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել նախկին դեսպանը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Էդգար Ղազարյանը հայտարարագրել է 2 բնակարան, ավտոտնակ, 7 հողամաս եւ առանձնատուն: Շարժական գույք հայտարարագրված չէ:

Հայտարարագրել  է նաեւ 25000 ՀՀ դրամ բաժնետոմս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունը կազմել է 80000 ԱՄՆ դոլար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 700 000 ՀՀ դրամ եւ 1000 ԱՄՆ դոլար:

2019թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:

Նշենք, որ մինչ այս պաշտոնին նշանակվելը Է. Ղազարյանը Լեհաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն էր: Իսկ ավելի վաղ նա զբաղեցրել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս