Արարատ Միրզոյա՞նն է իր քավոր Վլադիմիր Վարդանյանին բերել ԱԺ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ մոտեցում ունեք սահմանադրական փոփոխություններին՝ հարցրինք Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Հրայր Թովմասյանի «կադր», այժմ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

«Խնդիրը պետք է լուծվի «Իմ քայլը» խմբակցության որոշման մակարդակով։ Ինչ վերաբերում է իմ անձնական մոտեցմանը, ապա Սահմանադրությունը՝ որպես երկրի հիմնական օրենք, պետք է օժտված լինի կայունությամբ, այն չպետք է փոխվի ցանկացած կապրիզի պահանջով, բայց նաեւ պետք է հնարավորություն ընձեռվի այն արդիականացնել»:

Հնարավո՞ր է «արդիականացման» պահանջով վերադառնանք նախագահական համակարգին: «Դա նախ ժողովրդի ընտրության խնդիրն է, եւ ապա` ես չեմ կարող խոսել վարչապետի անունից»: Բայց նաեւ ԱԺ-ն կարող է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, իսկ «Իմ քայլն» ունի բացարձակ մեծամասնություն։ «Այո, դա այդպես է, բայց միեւնույն է` դեռ շատ վաղ է այդ մասին խոսել»:

Եվ մի «ինտիմ» հարց. Դուք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հարսանյաց քավորն եք. Դո՞ւք եք իրեն բերել մեծ «քաղաքականություն», թե՞ նա Ձեզ` ԱԺ:

«Արարատ Միրզոյանի հետ մենք անցել ենք երկար ուղի, միշտ կիսել ենք միեւնույն արժեքները եւ պատրաստվում ենք միասին էլ առաջ գնալ։ 15 տարի առաջ ոչ մեկս էլ չգիտեր, թե մեր կյանքն ինչպես կդասավորվի, որ մեկս մյուսին բերեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս