Կառավարության անդամներն այսօր կերդվեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության անդամներն այսօր նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում կերդվեն: Իհարկե, սա նորություն չէ: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված կառավարության անդամները եւս երդվեցին:
Սակայն այս անգամ հետաքրքիր է այն հանգամանքը, որ, փաստորեն, կառավարությունը դեռ ամբողջապես ձւավորված չէ, այնտեղ դեռ նախատեսված են կառուցվածքային փոփոխություններ, բայց եւ նրանք հետեւելու են նաեւ այս արարողակարգին:
Մինչ այդ նկատենք, որ իշխանությունները, կարծես թե, դեռ չեն շտապում վերջնականապես ավարտին հասցնել կառուցվածքի շուրջ աշխատանքները, եւ նույնիսկ այդ հարցը հանվել է խորհրդարանի առաջին նստաշրջանի օրակարգից: Եվ արդեն իսկ պարզ է, որ կառավարության ծրագիրը կքննարկվի եւ կընդունվի նախքան կառավարության կառուցվածքում փոփոխություն կատարելը, իսկ վիճահարույց այս հարցը դեռ շատ ջուր կքաշի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: