«Ոստիկանությունը, մերօրյա ժանրի կանոններին համաձայն` ուսանողներին ծեփել են ասֆալտին»
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն, շատ երկար անուն ունեցող նախարարության Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու ուսանողների լեգիտիմ պահանջը հայրենի ոստիկանության վրա վատ է ազդել: Վերջիններս, մերօրյա ժանրի կանոններին համաձայն` ուսանողներին ծեփել են ասֆալտին:
Ուսանողների հանդեպ, ովքեր ընդամենը ուզում էին հանդիպել իրենց ժողովրդավար, ժողովրդի իշխանության նախարարին` ակնհայտ ոչ համաչափ ուժ է կիրառվել:
Ոստիկաններից մեկն էլ ուժի կիրառումը համաչափ է համարել, ասելով, որ 20 հոգով նման փողոց չեն փակում։
Հիմա մնում է ոստիկանությունից ճանապարհային քարտեզ պահանջենք, թե ո՞ր փողոցը քանի հոգով կարելի է փակել, որ ասֆալտին ու պատերին մարդածեփումներ չլինեն»։
Փաստորեն, շատ երկար անուն ունեցող նախարարության Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու ուսանողների լեգիտիմ պահանջը հայրենի…
Gepostet von Naira Zohrabyan am Dienstag, 3. Dezember 2019