«Ոչ թե Ծառուկյանը չի տիրապետում ինֆորմացիային, այլ Մարությանը». Գագիկ Ծառուկյանը փաստեր է հրապարակում

Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավված չէ, ներդրողները գալիս են Հայաստան ու հիասթափված հետ գնում: Որպես օրինակ նա վկայակոչեց Ադու Դաբիի թագաժառանգի և ԱՄԷ-ի խոշոր հյուրանոցային ցանցի ղեկավարի և Երևանի քաղաքապետի հանդիպումը, որից վերջիններս հիասթափված հեռացել են և սառեցրել ներդրումային ծրագիրը:

Այս հայտարարությունից հետո Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ իր հերթին հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանը ինֆորմացիային չի տիրապետում:

Անդրադառնալով քաղաքապետի հայտարարությանը, այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այն, ինչ ինքն ասել է, ճշմարտություն է՝ ներկայացրել է իրականությունը:

«Ուզում եմ ասել, որ քաղաքապետը պատկերացնի՝ քաղաքապետրանի շենքը թատրոնի շենք չէ, ավելի լավ է՝ թող հիշի քարոզարշավի ժամանակ երևանցիներին տված իր խոստումները: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ Ծառուկյանն ամեն ինչին տիրապետում է, ինչ խոսում է՝ իրականություն է»,- նշեց Գագիկ Ծառուկյանը և ներկայացրեց այն փաստաթուղթը, որում առկա է Երևանի քաղաքապետի ստորագրությունը՝ հյուրանոցի նախագծման թույլտվության վերաբերյալ:

«Այս թուղթը կարող եք ցույց տալ Մարությանին, ոչ թե Ծառուկյանը, այլ Մարությանը չի տիրապետում ինֆորմացիային: Թող ինքը հեռուստացույց միացնի ու իր խոստումները երևանցիներին տեսնի, որ «դոշ» ծեծելով ասում էր, այսօր երկորդ տարին է լրանում, թող իր խոսոտումները կատարի»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որոնք պնդում են, թե Աբու Դաբիի շեյխը Հայաստան չի եկել, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ «դատարկ-դատարկ խոսում են»: Նա տեղեկացրեց, որ ապրիլի 26-ին շեյխն իր ինքնաթիռով, 18  հոգով եկել է Հայաստան, ինչը կարող են ճշտել նաև օդանավակայանից:

«Եթե ես եմ սխալ, ապա ներողություն կխնդրեմ բոլորից, քաղաքապետից էլ, եթե իրենք են մեղավոր, ապա բոլորիդ ներկայությամբ թող ներողություն խնդրեն Ծառուկյանից»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս