Շտապօգնության ավտոմեքենան Երևանում վթարի է ենթարկվել. հիվանդը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 23:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է շտապօգնության ավտոմեքենային: Առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի (վարորդ՝ Արամ Խ.) և շտապօգնության ծառայության (վարորդ՝ Մելիք Մ.) ավտոմեքենաները. շտապօգնության ավտոմեքենայում գտնվող հիվանդը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031