Ինչպես ուտել և չգիրանալ. իտալացիների գաղտնիքները

Եվրոպայում և Ասիայում կան ազգեր, որոնք ազատորեն ուտում են ոչ դիետիկ սննդամթերքներ, բայց չեն գիրանում: Anews-ն ուսումնասիրել է իտալացիների սննդային սովորություններն ու ապրելակերպը և բացահայտել է նրանց գաղտնիքները:

  • Նրանց սննդակարգում շատ քիչ է կարմիր միսը, փոխարենը իտալացիները շատ են օգտագործում ձուկ, հավ և հնդկահավ:
  • Իտալացիները պաստան ուտում են «al dente» վիճակում, ինչպես կարծում են ոչ իտալացիները՝ թերեփ վիճակում: Բացի այդ, պաստան ուտում են ճաշին, այլ ոչ թե ընթրիքին:
  • Պաստան նախընտրում են ուտել ոչ թե սերուցքային սոուսներով, այլ լոլիկի սոուսով, թարմ բանջարեղենով և մի փոքր ձիթապտղի յուղով:
  • Իտալացիներն ուտում են բարակ խմորով պիցցա:
  • Միշտ ուտում են փոքր չափաբաժիններով:
  • Իտալացիները ուտում են երկու տեսակի ուտեստներ՝ մեկ հագեցնող ուտեստի փոխարեն:
  • Իտալացիները օրգանիզմը չեն ծանրաբեռնում դիետաներով:

Բայց ամենակարևորը իտալացիների հանգիստ ու անխռով կենսակերպն է: Նրանք ուտում են հանգիստ պայմաններում, այլ ոչ ինչպես ամբողջ աշխարհում՝ «ոտքի վրա»: Իսկ մեծ հավաքույթների ժամանակ նրանք լռության մեջ չեն ճաշում, այլ անընդհատ զրուցում են՝ ընթացքում ճաշակելով համեղ ուտեստները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս