
ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարին ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Մեկնարկել է «Երկրապահ կամավորականների միություն» հասրակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարը: Համագումարին ներկա է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արտահերթ համագումարի օրակարգում ընդգրկված է միության վարչության նախագահի ընտրության հարցը:
Փետրվարի 11-ին ԵԿՄ-ում տեղի ունեցած հավաքի անդամները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ ԵԿՄ ղեկավարի պաշտոնում առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
ԵԿՄ անդամ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարտված, նշել է, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու: Նա նաև բացառել է ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը:
Երկրապահ կամավորականների միության անդամները 2018թ. հունիսի 21-ին որոշում էին կայացրել կասեցնել միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: