Կոտայքում վթարի ենթարկված մեքենայի վարորդը վիճաբանության մեջ է մտել իրեն օգնության ձեռք մեկնած քաղաքացու հետ. Shamshyan.com

Ապրիլի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ից – 08:30-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում վիճաբանություն է տեղի ունենում քաղաքացիների միջև:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ գիշերը՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 34-ամյա Գևորգ Հակոբյանը իր վարած «ՋԻՊ» «Grand Cherokee» մակնիշի 03 ՕՕ 013 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի նշված հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել այն, ապա վեճի բռնվել իրեն օգնել ցանկացած քաղաքացու հետ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930