Բաժիններ՝

Ես ոչ մեկին չեմ առեվանգել, ոչ մեկի գլխին ատրճանակ չեմ պահել. Սամվել Ալեքսանյան. «Փաստինֆո»

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հերքել է հեռեւստահաղորդավար Համլետ Ղուշչյանին առեւանգելու մասին հայտարարությունները: «Ես ոչ մեկին չեմ առեվանգել, ոչ մեկի գլխին ատրճանակ չեմ պահել»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով մասնակցում էր ԵԿՄ համագումարին:

«Ես ոչ մեկին երբեք չեմ առևանգել», – «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պնդեց նա:

Հիշեցնենք, որ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին. «էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի»,- նշել էր Համլետ Ղուշչյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930