Բաժիններ՝

Երևանի «Էլեկտրոն» գործարանի նախկին վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 6-ին՝ ժամը 11:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանի տարածքում ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էլեկտրոն» գործարանի նախկին վարչական շենքի (3 հարկանի) նկուղային հարկում գտնվող ՔՊ գույքի պահեստի սենյակում (մոտ 140 քմ տարածքում), որը միջնապատով բաժանված է երկու սենյակների:

Ժամը 13:10-ին դեպքի վայր է մեկնել գազածխապաշտպան ծառայությունը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:25-ին, մարվել՝ 17:26-ին:

Այրվել են առաջին սենյակի փայտյա հատակը՝ մասամբ (մոտ 20 քմ), երկրորդ սենյակի փայտյա հատակն՝ ամբողջությամբ (մոտ 80 քմ), փայտյա միջնապատը՝ մասամբ (մոտ 6 քմ) և երկրորդ սենյակում գտնվող 10 արկղ՝ գույքով (հակագազ և զինվորական հագուստ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Մինչ ժամը 20:00-ն երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս